Մի փորձեք գուշակել՝ ով է այդ դիպուկահար աղջիկը

Հարգելի գործընկերնե՛ր, հասկանում եմ, որ հայ իրականության համար չափազանց գայթակղիչ է կին դիպուկահարի կողմից մարտական խնդիր կատարելը, բայց խնդրում եմ, մի փորձեք գուշակել՝ ով է այդ աղջիկը,մի հրապարակեք լուսանկարներ, որոնք կարող են վնասել ինչ-ինչ մարդկանց, ի վերջո հասկացեք, որ բանակում կան բաներ, որ պետք է գաղտնի մնան, չի կարելի ախր: Էդ մարդիկ ընտանիք, երեխաներ ունեն, մի վտանգեք նրանց:Սովորեք հաճույք ստանալ նաև նրանից, որ չգիտեք, ընդունեք, որ չպիտի իմանաք շատ բաներ և դա նորմալ է: Ինֆորմացիա կա, որ ավելի շատ վնասում է լրագրողին, այն էլ ռազմական ոլորտում: Մի խանգարեք, այլ օգնեք, եթե կարող եք: