Հունվարյան սրումը չի հանգեցնի մեծ պատերազմի | տեսանյութ


Ադրբեջանական կողմը վերջին օրերին նորից սկսել է սադրանքների իր շարքը: Տարբեր տեսակի ու տրամաչափի զենքերով հրադադարի տեւական խախտումներ, դիվերսիոն հարձակումների անհաջող փորձեր, կրակ խաղաղ բնակչության ուղղությամբ:
Տղերքն իրենց կյանքի գնով շարունակ պաշտպանում են մեր սահմանները։
Ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի այս ակնհայտ ագրեսիվ ու լկտի պահվածքը: Նրանց իշխանությունները նորից ու նորից անդադար զառանցում են Արցախը գրավելու մասին, սրանով կամ փորձում են վերակացություն սահմանել ադրբեջանական հասարակության վրա, նաեւ նման կերպ որոշակիորեն լուծել իրենց քննադատողների հարցերը: