Բրիտանական բանակում կկրճատեն ավագ հրամկազմի մինչև մեկ երրորդը. ԶԼՄ-ներ
Սպասվում է, որ կրճատումը կվերաբերի ընդհանուր թվով 500 գնդապետի և 200 գեներալի: Sky News-ը նշում է, որ այդ ծրագրի իրագործումը կարող է լինել «զինված ուժերի ամենախոշոր բարեփոխումը 100 տարում»:
The Times թերթը, հղում անելով սեփական աղբյուրին պաշտպանական գերատեսչությունում, հայտնում է, որ ծրագրի իրագործումը կսկսվի ապրիլին:
Պաշտպանության նախարարությունում անուղղակիորեն հաստատել են ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը:
«Մենք իսկապես զինված ուժերի ղեկավարման արդյունավետության միջոցառումներ ենք պատրաստում: Հրամանատարական կազմը և հենց բանակի կառուցվածքը պետք է մեզ հնարավորություն տան օպերատիվ, բազմազան և, ամենակարևորը, գործուն արձագանքել արդիականության մարտահրավերներին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: